Tert.am-ը գրում է.

Գործարար Խաչատուր Սուքիասյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։

«Ազատության» հետ զրույցում գործարարը նշեց, որ եթե մասնակցելու որոշում կայացնի, ապա իրեն տեսնում է միայն ընդդիմադիր դաշտում։

«Ես ուզում եմ անկեղծ լինել, կան այդպիսի առաջարկներ տարբեր կուսակցություններից, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ դեռ ինձ մոտ 50-50, 60-40 է՝գնա՞լ, թե չգնալ, թե՞ հանգիստ կյանքով ապրել. դեռ այդ որոշումը չեմ կայացրել։ Շատերը չեն հավատում, բայց իրոք շատ-շատ եմ մտածում ՝արժե՞ գնալ Ազգային ժողով»,-մանրամասնեց նա։

Ճշտող հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից նման առաջարկ ստացե՞լ է, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց, որ անուններ չի կարող տալ, քանի որ եթե համակարգ մտնելու որոշում չկայացնի, այդ մասին խոսելն ավելորդ կլինի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել