Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բասթիան Շվայնշտայգերը Գերմանիայի ազգային հավաքականում ունեցած ներդրման համար արժանացել է հատուկ մրցանակի:
«Ժյուրիի հատուկ մրցանակը» ֆուտբոլիստին շնորհվել է Bambi մրցանակաբաշխության ժամանակ:
Bambi-ն հեռուստեսային մրցանակբաշխություն է, որ պարգևատրում է մշակույթի, հեռուստատեսության, լրագրության և սպորտի ոլորտում ներդրում ունեցած գերմանացիներին:
Շվայնշտայգերը մրցանակաբաշխությանը ներկա է եղել կնոջ` թենիսիտուհի Անա Իվանովիչի հետ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ազգային հավաքականում կարիերան ավարտել է Եվրո 2016-ից հետո:


Գերմանիայի ազգային հավաքականում ունեցած ներդրման համար պարգևատրվել է նաև Յոահիմ Լյովը:

Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=239178&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել