download_1Araratnews.am-ը գրում է.

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղային ժամանակի պակասին անգլիական թիմում, ամերիկյան Fox-ը գրում է.

«Համաձայն Football Manager խաղի ծրագրի, եթե Մոուրինյուն խաղացնի Մխիթարյանին, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կհանգրվանի լավագույն քառյակում: Նույնիսկ չհասնելով նույն խաղամակարդակին, որը նա ցույց էր տալիս Բունդեսլիգայում նախորդ մրցաշրջանի ընթացքում, Մխիթարյանը 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դառնում խաղային ծրագրի հաշվարկներով:

Նրա ուժեղ կողմն իր արագությունն է, որ Football Manager-ում գնահատվել է 16/20: Մխիթարյանի արագությունը թույլ է տալիս իրեն լավ դիրքում հայտնվել և 43 տոկոս դեպքերում` հաջողությամբ ավարտել եզրային առաջխաղացումները, ինչը «Մանչեսթեր Յունայթեդին» գրոհի հնարավորություն է տալիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել