Ջենիֆեր Լոպեսը՝ իր «փայլուն» ոճի, զգեստապահարանի և երեխաների մասինLife.panorama.am-ը գրում է.

Հունվարին լույս կտեսնի կոշիկների առաջին հավաքածուն, որը Ջենիֆեր Լոպեսը ստեղծել  է Giuseppe Zanotti բրենդի հետ։ Այդ առթիվ Ջենիֆեր Լոպեսը մեծ հարցազրույց է տվել Harper’s Bazaar ամսագրին, որտեղ պատմել է բրենդի հետ համագործակցության, իր ոճի և երեխաների մասին։

«Երբ ես մտնում եմ զգեստների սենյակ և տեսնում եմ որևէ կոշիկ, գլխարկ կամ պալտո, անմիջապես մտածում եմ. «Օ, ես հիշում եմ այս օրը։ Ես հագել էի սա, երբ կատարվեց սա և այլն»», -պատմել է Ջենիֆերը։

Ինչ վերաբերում է  հագուստի ոճին, ապա այստեղ Լոպեսը նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ արդեն երկար տարիներ նրա ֆավորիտները նույն իրերն են։

«Ես սիրում եմ ջինսեր, երկարաճիտք կոշիկներ, մեծ ականջօղեր և մատանիներ», ասել է Ջենիֆերը։

Իր ոճը երգչուհին ցանկանում է բերել նաև նոր հավաքածու, որի վրա աշխատել է Ջուզեպպե Զանոտտիի հետ։

«Մարդիկ ինձ ասոցացնում են ցանկացած փայլփլունի և փոքր-ինչ փողոցային նորաձևության հետ։ Ես ցանկանում եմ, որ այդ ամենը լինի հավաքածուում, բայց այն նաև լինի իսկապես գլամուր, նրբաոճ», -ասել է Ջենիֆեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել