20 բան, որոնցից պետք է ձերբազատվել մինչև Նոր տարիNewmag.am-ը գրում է.

Երջանիկ լինելու համար առաջին հերթին ազատվեք անհանգստությունից և սթրեսից: Իհարկե, բոլորս էլ հայտնվել ենք կյանքի տարբեր բարդ իրավիճակներում: Նման պահերի համար այս ցանկն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հասկանանք, թե ինչն է  մեզ խանգարում հանգիստ ապրել և ինչին պետք է ձգտենք.

  • Բաց թողեք, հրաժարվեք այն մքերից, որոնք խանգարում են Ձեզ ճիշտ գնահատել Ձեր կարողություններն ու հնարավորությունները:
  • Հաղթահարեք մեղքի զգացումը, ինչը խանգարում է Ձեզ անել այն, ինչ ուզում եք:
  • Ապագայի անորոշության  նկատմամբ Ձեր վախերը նույնպես պետք է հաղթահարել: Մեկ վստահ քայլ և կտեսնեք, թե ինչ նոր ճանապարհ է բացվում Ձեր առջև:
  • Դադարեք ափսոսալ: Այդ զգացումը Ձեզանից միայն անիմաստ էներգիա կխլի:
  • Աշխատեք չանհանգստանալ ու շատ չմտահոգվել: Անհանգստություններն ու մտահոգությունները Ձեզ ամենևին պետք չեն:
  • Դադարեք Ձեր անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին: Ինքներդ կրեք Ձեր գործողությունների պատասխանատվությունը: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, դուք ունեք երկու տարբերակ՝ ընդունել այն կամ հրաժարվել  նրանից:
  • Հեռու վանեք այն միտքը, որ Ձեզ հետ ինչ-որ բան այն  չէ: Դուք աշխարհին անհրաժեշտ եք այնպիսին ինչպիսին,  որ կաք:
  • Մի մտածեք, որ Ձեր երազանքները կարևոր չեն, միշտ հետևեք սրտի թելադրանքին, զբաղվեք այն գործով ինչը Ձեզ իսկապես դուր է գալիս:
  • Մոռացեք  բոլոր պարտականություններն  ու ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնելու սովորույթը: Ձեր ամբողջ  էներգիան մի ծախսեք աշխատանքային պարտականությունները  կատարելու  վրա, առաջին հերթին հոգ տարեք Ձեր մասին: Դուք  կարևոր եք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել