Միշել Օբաման գեղեցկությունը պահպանում է Քեյթ Միդլթոնի խորհուրդ տված օրգանական բոտոքսովLife.panorama.am-ը գրում է.

Միշել Օբաման 8 տարի անցկացրեց Սպիտակ տանը՝ աջակցելով աշխարհում ամենահզոր մարդկանցից մեկի աշխատանքին, սակայն այդ ողջ ընթացքում նա անգամ 1 օրով չի ծերացել, ինչը չի կարելի ասել նրա ամուսնու՝ Բարաք Օբամայի մասին, ում մազերը գրեթե ամբողջությամբ սպիտակել են։

ԱՄՆ 52-ամյա առաջին տիկնոջ գեղեցկության գաղտնիքն արդեն բացահայտված է և նրա թարմ մաշկը, ըստ երևույթին, պետք է շնորհակալ լինի Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին։

Միշել Օբամայի դիմահարդար Կառլ Ռեյը ասել է, որ Միշելին Քեյթը խորհուրդ է տվել օգտագործել 43 ֆունտ արժեցող (54 դոլար) «Biotulin Supreme Skin Gel»-ը, որը համարվում է օրգանական բոտոքս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել