Pastinfo.am-ը գրում է.

Երեկ Նոր-Նորքում տարբեր բնակարաններում հայտնաբերվել է երկու կնոջ դի:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ կանայք բնակվել են միայնակ: Հարևաններից ահազանգ է ստացվել, որ բնակարաններից տհաճ հոտ է գալիս:

Պարզվել է, որ կանայք մահացել են օրեր առաջ, նրանցից մեկը 81 տարեկան է եղել, իսկ մյուսը՝ 66:

Արտաքին զննության արդյունքում դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել