-
Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, այն է, որ նա ի վիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, թե դա գերազանցում է իր ուժերը: /Հենրի Ֆորդ
-
Մարդուն կարելի է իշխել միայն իր հավատքի միջոցով, ոչ թե ձեր: /Բեռնարդ Շոու
-
Ոչ ոք երիտասարդ չէ քառասուն տարեկանում, բայց մենք կարող ենք լինել ապշեցուցիչ ցանկացած տարիքում:/Կոկո Շանել
-
Քչախոս մարդուն շատերը երկար ժամանակ խելոք են համարում, ինչպես հանգիստ բնավորությունը հաճախ ընդունվում է իբրև ուժի նշան: /Բյոռնե
-
Մեծ գործերը պետք է կատարել առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չթուլացնի խիզախությունը և արագությունը:/Հուլիոս Կեսար
-
Ամենամեծ սնանկը այս կյանքում նա է, ով սպառել է կյանքի հանդեպ կիրքը: /Մեթյու Արնոլդ
-
Հեգնանքը թույլերի սփոփանքն է: /Էքզյուպերի
-
Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել:/Ջոնաթան Սվիֆթ
-
Ինչքան մեծ է թվում քեզ քո տառապանքը, այնքան փոքր ես դու։/Վաչագան Սարգսյան
-
Անկախ նրանից, թե քանի դուռ կփակվի քո առաջ, հիշիր, որ կա մեկը, որը նախատեսված է հենց քեզ համար։ / Կելլի Կլարկսոն
-
Արտահայտությունը, որը դուք կրում եք ձեր դեմքին, ավելի կարևոր է այն հագուստից, որը կրում եք ձեր վրա։ /Դեյլ Կարնեգի
-
Զգուշացե՛ք ծեր վարսավիրից և երիտասարդ բժշկից:/Բենջամին Ֆրանկլին
-
Աշխատասեր մարդը միշտ գտնում է, որ իր աշխատանքը տակավին ավարտված չէ:/Պուբիլիոս Սիրոս