Երևանում փակվել է 3 բենզալցակայան. Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ստուգումները շարունակվում ենAysor.am-ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձարարությամբ նոյեմբերի 14-ից խիստ ստուգումներ են իրականացվում բեզալցակայաններում և գազալցակայաններում:

ԱԻՆ լրատվական վարչությունից Aysor.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 17-ի դրությամբ  ստուգումներ են իրակացվել հիմնականում Երևանում, Գյումրիում և Վանաձորում:

Ստուգվել է 168 բենզալցակայան, հրդեհային անվտանգության խախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել 103 բենզալցակայանում, թվով 3 բենզլցակայանում արձանագրություն է կազմվել տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցնելու վերաբերյալ:

Երևանում փակվել է 3 բենզալցակայան, ստուգումները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել