Tert.am Life-ը գրում է.

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը երեկ հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության «X-Factor» նախագծից հայտնի դարձած Եղիշե Աղաջանյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել Եղիշեի հետ և մակագրել, որ, երբեմն, նա ժպտում է:

Tert.am Life-ը կապ հաստատեց երգիչ Գուրգեն Դաբաղյանի հետ և զրուցեց հանդիպման մանրամասներից:

Գուրգենի խոսքով՝ Եղիշեի ցանկությունն է եղել հանդիպել իր հետ:

«ֆեյսբուքի իմ էջին նա նամակ էր գրել, որ ցանկանում է հանդիպել ինձ հետ: Օգնականս փոխանցեց, իսկ ես ասացի՝ սիրով պատրաստ եմ, քանի որ նա շատ էր ցանկանում հանդիպել, և հաղորդման մեջ էլ ասում էր, որ սիրում է ինձ ու իմ երգերը: Պայմանավորվեցինք և երեկ հանդիպեցինք: Հանդիպման ժամանակ զրուցել ենք տարբեր թեմաներից, հիմնականում երաժշտությունից, երգեցողությունից և մի քանի  խորհուրդներ եմ տվել նրան»,- պատմեց Գուրգենը:

Երգիչը Եղիշեի կատարումը դրական գնահատեց. «Եթե դիտարկենք, որ նա երաժշտական կրթություն չունի ու  առաջին անգամ էր այդպիսի մեծ լսարանի համար երգում վատ չէր: Բայց, ընդհանուր առմամբ, շատ թերություններ կար»:

Հարցին, եթե դուք լինեիք ժյուրիի կազմում ինչպե՞ս կգնահատեիք, երգիչը պատասխանեց. «Երբ տեսանյութով եք նայում դա ուրիշ է, երբ ժյուրին հենց տաղավարում է լինում ուրիշ է: Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Բայց ինչ վերաբերվում է համացանցում տարածված լուրերի, որ ժյուրին ծաղրում էր, ապա կկրկնեմ այն, ինչ ասել եմ՝ դեմ եմ ծաղրին, բայց այդտեղ ծաղր չի եղել: Պետք չէր ժյուրիին հասցնել անձնական վիրավորանք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել