Panorama.am-ը գրում է.

2017-ի բյուջեով սոցիալական ապահովության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված է հատկացնել մոտ  409 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 7.6 տոկոսը:  ԱԺ-ում արտահերթ ելույթում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Պետական բյուջեով նախատեսված ծախսերի շուրջ 30 տոկոսն ուղղված է  սոցիալական պաշտպանության ոլորտին»,-ասաց նախարարը:

Հիմնական ծախսերն ուղղված են կենսաթոշակների վճարմանը՝  251 մլրդ դրամ, 7 տեսակ նպաստների վճարմանն ուղղվում է շուրջ 84 մլրդ դրամ, պատվովճարների, պարգևավճարների համար՝ 12 մլրդ դրամից ավելի, ավանդների փոխհատուցմանը՝ ավելի քան 1 մլրդ դրամ:

«Այսինքն՝ հատկացված միջոցների ճնշող մեծամասնությունը վերաբերում է  դրամական վճարումներին, և երբ խոսք է գնում որևէ ծրագրում ՝ կենսաթոշակ, նպաստներ , ավելացման մասին, մի բան հստակ պետք է ի նկատի ունենալ. նույնիսկ շատ փոքր ավելացումը բերում է շատ մեծ գումարների անհրաժեշտության»,-ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել