Շատ հաճախ է լինում, երբ այս կամ այն աստղի արած պլաստիկ վիրահատությունները քննադատվում են հասարակության կողմից, ու դա բնական է, քանի որ քիչ է լինում, երբ պլաստիկայի դիմած աստղերը վիրահատությունից հետո չեն կորցնում իրենց յուրատիպությունն ու ուրույն դիմագծերը: Սակայն կան դեպքեր, երբ նայելով ճանաչված մարդու դեմքին՝ ակամայից ինքդ քեզ հարցնում ես՝ լավ, ախր ինչի՞ չի վիրահատում քիթը: Այ հենց այդ հարցն էի ինքս ինձ ամեն անգամ տալիս, երբ տեսնում էի Ալլա Լևոնյանին: Ու հիմա, երբ նայում եմ նրա հետվիրահատական լուսանկարները, համոզվում եմ, որ վիրահատությունը նրան իրոք անհրաժեշտ էր: Ալլան շատ է փոխվել քթի պլաստիկայից հետո, դիմագծերը նրբացել են, դեմքը՝ երիտասարդացել: Հիմա արդեն նայելով նրան՝ տեսնում եմ իսկապես գեղեցիկ կին և ոչ թե միայն շնորհալի երգչուհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել