Panorama.am-ը գրում է.

«Մեր վիճակն իսկապես ծանր է, խիստ համարձակություն է պետք  նայել իրականությանն ուղիղ աչքերով, որից հետո համարձակ քայլեր իրականացնել, ստանդարտ լուծումները չեն օգնի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում 2017 թվականի բուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀԱԿ  խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ Հայաստանում պետական ապարատն ուռճացված է:  Համեմատության համար ասաց, որ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների բյուջետային ֆինանսավորումը 2010 թվականին եղել է 12 միլիարդ դրամ, 2017-ի համար նախատեսվել է շուրջ 22,7 միլիարդ դրամ: Աշխատողների ընդհանուր թիվը 2010-ին եղել է 15-16 հազար,  եկող տարվա համար նախատեսված է 18 հազար 300 մարդ:

Ա.Մանուկյանը  ասաց, որ Հայաստանում կա 1100 հարկային տեսուչ,  որոնք սպասարկում են 80 հազար հայաստանյան կազմակերպություն: Վրաստանում կա  1400 հարկային տեսուչ, սպասարկում են 413 հազար կազմակերպության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել