Aysor.am-ը գրում է.
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը արտահանման խթանման վերաբերյալ հանձնարարական տվեց տնտեսական զարգացման ու ներդումների նախարարին, որպեսզի ԱԳՆ-ի ու գյուղնախարարության հետ համատեղ քննարկի ու հինգօրյա ժամկետում ներկայացնի առաջարկություն՝ ՀՀ վարչապետի որոշման նախագծի նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
«Աշխատանքային խմբին՝ հանձնարարում եմ աշխատել իրանական կողմի հետ՝ ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտությունների ապահովման նպատակով աշխատել Հայաստանում համապատասխան իստիտուցիոնալ կառույցների հետ, որպեսզի արտադրանքը համապատասխանի Իրանում պահանջվող չափորոշիչներին»,-ասաց նա:
Վարչապետն աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարեց մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
«Կարծում եմ՝ հանձնարականը պարզ է: Երկու խոսքով մեկնաբանեմ՝ ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից՝ միշտ շուկան և սպառողն է թելադրում, թե ինչ ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է արտադրանքը համապատասխանի , այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասշտաբներով մեծ մասնաբաժին զբաղեցնել»,- ընդգծեց Կ. Կարապետյանը:
Նա նաև Տնտեսական զարգացման և նեդրումների նախարարին ու պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



