«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, սակայն, «Ժամանակ»–ի տեղեկություններով Աբրահամյանը Հայաստանում է։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ռեյտինգային կարգով Արարատում ՀՀԿ-ից առաջադրել որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին։ ՀՀԿ-ում այս նախաձեռնությանը դեմ են։ Հովիկ Աբրահամյանին կուսակցությունում հասկացրել են, որ կողմ կլինեն, Եթե Արարատից հենց ինքը՝ Արգամիչն առաջադրվի։ ՀՀԿ-ի մեր աղբյուրները վստահ են, որ եթե նրան հաջողվի որդուն բերել ԱԺ, նրա ջանքերը կուղղվեն 2017թ. Երևանի ավագանու ընտրություններում Արգամ Աբրահամյանին Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորելու աշխատանքներին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել