Վինի Հարլոու

Մանուկ հասակից Վինին, ով տառապում է վիտիլիգոյով (մաշկի պիգմենտացիայի խանգարում), երազում էր պոդիում բարձրանալ: Սակայն հասակակիցները նրան անվանում էին կով, զեբրա և նրա կյանքը դպրոցում դժոխքի էին վերածում:

Վինին չհանձնվեց և Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը շոուին մասնակցելուց հետո դարձավ աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը: Նա նաև մասնակցել է հանրահայտ TED Talke-ի կոնֆերանսի, որի ընթացքում խոսել է այն փաստի մասին, որ վիտիլիգոն ուղղակի մաշկային հիվանություն է, այլ ոչ թե կյանքը կործանող ինչ-որ երևույթ:

 

Սթիվեն Հոքինգ

Երբ Հոքինգը 21 տարեկան էր, բժիշկները հայտնեցին, որ նա այլևս անդամալույծ է: Օքսֆորդի շրջանավարտին երկուսուկես տարի էր մնացել ապրելու: Սակայն Սթիվենը ոչ միայն շարունակեց իր ուսումը, այլև հասցրեց դառնալ աշխարհում ամենահայտնի ֆիզիկոսներից և գիտնականներից մեկը: 1985 թ. գիտնականը կորցրեց խոսելու կարողությունը, սակայն դա խոչընդոտ չհանդիսացավ նրա հետագա գործունեության համար:

 

Փիթեր Դինքլեյջ

«Գահերի խաղը», «Նարնիայի խրոնիկները», «X-Men» ֆիլմերից հայտնի դերասանը կենդանի ապացույցն է այն բանի, որ խարիզման, տաղանդը և աշխատասիրությունը շատ ավելի կարևոր են, քան հայտնիությունը: Փիթեր Դինքլեյջը ծնվել է ժառանգական հիվանդությամբ՝ աքոնդրոփլասիայով, որը հանգեցնում է թերաճության:

Դերասանի հասակը մոտավորապես 122 սմ է: Փիթերը բացարձակապես չի ընկճվում, երբ նրան թզուկ են անվանում, և անգամ ինքն է հաճախ կատակում իր հիվանդության շուրջ:

 

Վիկտորյա Մոդեստա

Այս խիզախ աղջկան հաճախ անվանում են «բիոնիկ փոփ արտիստ»: Ծնվելու ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Վիկտորյայի ոտքն անդամահատել են ծնկի հատվածից: ավելի ուշ այն փոխարինվել է բարձր տեխնոլոգիական պրոթեզով: Մոդեստան իր հաշմանդամությունը համարում է ստեղծագործական առավելություն: Նա պարբերաբար հայտնվում է հայտնի ամսագրերում և շարունակում է կոտրել գեղեցկության վերաբերյալ մարդկանց կարծրատիպերը:

 

Սիլվեստեր Ստալոնե

Ծնվելու ժամանակ Սիլվեստեր Ստալոնեի դեմքի նյարդերը վնասվել են բժշկական սխալի պատճառով: Սա հանգեցրել է նրա դեմքի ներքևի հատվածի տեղային կաթվածի և երբեմն ազդում է նաև նրա խոսքի վրա: Չնայած նրան, որ այս թերությունները ունենալու դեպքում դերասանի կարիերայի մասին մտածելն անգամ անհնար էր թվում, Ստալոնեն դարձավ 50-ից ավելի ֆիլմերի աստղ, այդ թվում՝ «Ռոքի», «Անզսպելիները», «Ռեմբո»: Ստալոնեն հասել է միջազգային հայտնության:

 

Ջեմի Բրյուեր

Դաունի սինդրոմով տառապող դերասանուհի Ջեմին հայտնի է դարձել «Ամերիկյան սարսափելի պատմություններ» հեռուստասերիալից: Ավելին՝ նա առաջին կինն է եղել, որը գենետիկ խանգարումներ ունենալով հանդերձ պոդիում է բարձրացել 2015 թ. «New York Fashion Week»-ի ժամանակ:

 

Նիք Վուջիկիչ

Այս տղամարդը ծնվել է հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարմամբ՝ տետրաամելիայով, որը վերջույթների բացակայությունն է պայմանավորում: Սակայն Նիքը շարունակում է ոգևորևել միլիոնավոր մարդկանց: Նիքը ոչ միայն հասցրել է երջանիկ ընտանիք կառուցել, այլ նաև մի քանի գրքեր է հրատարակել: Այսօր Վուջիկիչը հայտնի մոտիվացիոն խոսնակ է, ով օգնում է մնացածին գտնել իրենց իրենց կյանքի ճիշտ ուղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել