ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է Իրանին Boeing ինքնաթիռների վաճառքը և լիզինգով դրանց փոխանցումը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Հանրապետական կուսակցության կողմից մշակված փաստաթղթի օգտին են քվեարկել 243 կոնգրեսականներ, դեմ՝ 174-ը։ «Ամերիկացի հարկատուները, բանկային համակարգը չպետք է օգնեն աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր-պետությանը գնել ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել մեզ անհայտ նշանակությամբ»,-հայտարարել է պալատի հանրապետական անդամ Բոբ Դոլդը։

Այժմ օրինաիծը պետք է դիտարկի Սենատը, որտեղ հանրապետականները մեծամասնություն են կազմում, դրանից հետո, հաստատման դեպքում, այն կուղարկվի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։

Հիշեցնենք, որ հունիսին Boeing կորպորացիան նախնական համաձայնագիր էր ստորագրել իրանական պետական Iran Air ավիաընկերությանն ինքնաթիռներ վաճառելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել