Lurer.com-ը գրում է.
Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի պատճառով ամեն օր միջինը 138 մարդ զրկվում է աշխատանքից:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այդ երկրում փակվել է 37,2 հազար աշխատատեղ:
Փակված աշխատատեղերի 76,2 տոկոսը բաժին է հասել մասնավոր հատվածին:
Ադրբեջանում լայն թափ է ստացել պետական հիմնարկություններում հաստիքների կրճատման եւ միավորման գործընթացը:
Ադրբեջանի փորձագիտական շրջանակների կարծիքով, այս գործընթացը կշարունակվի նաեւ 2017 թվականի ընթացքում:
Ադրբեջանական փորձագետների հաղորդմամբ՝ Ադրբեջանի պետական բյուջեն գտնվում է ծանր վիճակում, պետությունը կրճատումներ եւ լուծարումներ իրականացնելով փորձում է կրճատել բյուջեի ծախսերը:
2016 թվականի 10 ամսում Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի եւ ծախսերի միջեւ ճեղքվածքը կազմել է 364,3 մլն մանաթ:



