Բայց մեր իշխանությունների գործն ինչքա՜ն է թեթևացել. երբ մի նոր բան են ուզում անել, էլ կարիք չկա երկար-բարակ մտածելու, ժողովներ ու քննարկումներ անցկացնելու... Բավական է քննարկվող հարցը հանրայնացնել, վիրտուալ իրականության մեջ այնքան կողմ ու դեմ կարծիքներ կտրվեն, առկա և հնարավոր դրական ու բացասական կողմերը կհանվեն ջրի երես, յուրաքանչյուր հարց կդիտարկվի ազգ-հասարակություն-պետություն-սփյուռք հարթությունում և այլն: Այնպես որ իշխանություններին կմնա մի քանի օր հետևել վիրտուալ իրականության մեջ ընթացող քննարկումներին և վերցնել պատրաստի լուծումները: Ընդ որում՝ անվճար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: