Barometer.am-ը գրում է.Երիկամները օրգանիզմի կարևորագույն օրգաններից են: Դրանք օրգանիզմից հեռացնում են թունավոր նյութերը և ավելորդ աղերը:
Ի դեպ, երիկամներում մշտապես կուտակվում են թունավոր նյութեր և աղեր, ինչպես նաև քարեր և ավազ: Որպեսզի կանխարգելեք դրանց կուտակումն ու վտանգավոր նստվածքների առաջացումը, անհրաժեշտ է երիկամներից պարբերաբար հեռացնել այս վնասակար բաղադրությունները:
Ներկայացնում ենք բնական բաղադրատոմս, որը կօգնի մաքրել երիկամները և լավացնել դրանց գործունեությանը:
Բաղադրությունը
Մեկ բուռ գինձի / համեմի կամ մաղադանոսի տերևներ
Ջուր
Պատրաստումը
Նախ, անհրաժեշտ է կտրատել գինձի կամ մաղադանոսի տերևները՝ մեծ կտորներով: Այնուհետև լցնել դրանք կաթսայի մեջ և լցնել մի փոքր ջուր, այնքան մինչև դրանք ծածկվեն:Այնուհետև կաթսան դնել կրակին և եփել պարունակությունը մոտ 10 րոպե: Վերցնել ամանը կրակից, որից հետո թողնել խառնուրդը սառի: Այնուհետև քամիչով քամել և դնել սառնարանում:
Օգտագործումը
Խմել 1 բաժակ այս խառնուրդից ամեն օր: Մի քանի օրվա ընթացքում կնկատեք, որ մեզի գույնը փոխվել է: Սա նշանակում է, որ երիկամների մաքրման գործընթացը սկսվել է:
Եթե դուք կասկածում եք, որ ունեք երիկամների քարեր, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, մինչ այս դեղամիջոցի օգտագործումը:
Այնուամենայնիվ, թեև այն ամբողջովին անվտանգ է և չունի կողմնակի ազդեցություններ, հղի կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել:



