obama-and-german-chancellor-merkel-to-meet-over-allegations-us-spied-on-alliesAraratnews.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 16-ին կանցլերի գերատեսչությունու կազմակերպված համատեղ ընթրիքի հյուրերի առանձին ցուցակներ են կազմել, հայտնում է Bild –ը։

Մերկելի ցուցակում էին նրա ամուսին Յոահիմ Զաուերը, հայտնի նվագավար Դանիել Բարենբոյմը, Բեռլինի Հրեական թանգարանի տնօրեն Միխայիլ Բլյումենթալը, ԱՄՆ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, գերմանական հավաքականի նախկին մարզիչ Յուրգեն Կլինսմանը, տիեզերագնացներ Թոմաս Տայթերը ու Ալեքսանդր Հերսթը, «Ատլանտյան կամուրջ»  կազմակերպության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, Նոբելյան մրցանակակիր , կենսաքիմիկոս Թոմաս Զյուդհոֆը, ռեժիսոր Թոմ Տիկվերը, նաեւ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը։

Օբաման էլ իր հերթին հրավիրել էր ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Սյուզան Ռայսին, նրա տեղակալ Բենջամին Ռոդսին, Բեռլինում ԱՄՆ դեսպան Ջոն Էմերսոնին ու Եվրոպայի հարցերով ԱՄՆ կառավարության խորհրդական Չառլզ Կուպչանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել