««Իրականացվել են բավականին մեծ ակտուարական հաշվարկներ, թե ինչ ելքային ցուցանիշներ ենք ուզում մենք ապահովագրենք, և դրա մուտքային ցուցանիշներն ինչքան են։ 1000 դրամների հաշվարկի համար վերցվել Է աշխատողների քանակը և տարեկանացվել է։ Մենք միջինում 570-580 հազար աշխատողներ ունենք։ Նրանց մասով հաշվարկվել է՝ մուտքային ցուցանիշն ինչքան է լինելու, ստացվում է՝ տարեկան մոտ 6.2-6.3 մլրդ դրամ է լինելու»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամներ գանձելու դեպքում հաշվարկ արվե՛լ է՝ որքա՞ն Է մուտք լինելու հիմնադրամ։ Ըստ նախարարի՝ հաշվարկը նաև նվազագույն աշխատավարձ ստացողների մասով է, քանի որ նրանց փոխարեն՝ այդ գումարը պետք Է վճարի գործատուն. «Վերցվել Է նախորդ տարիների միջին վիճակագրականը՝ 100-150 պատահարներ ՝ մահ և առաջին կարգի հաշմանդամություն։ Մեր հաշվարկներով՝ այդ 1000 դրամները բավարար են, որպեսզի մենք ամբողջությամբ ապահովագրական ինստիտուտը կայուն պահենք»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել