Կարծում եմ՝ 1000 դրամների օրինագծի կողմնակիցները ընդհանրապես բարոյական իրավունք չունեն մարդկանց դաստիարակելու և հայրենասիրության դասեր տալու, հատկապես, որ դրանք հիմնականում բանակից խուսափած երիտհանրապետականներն են և զինվորի բաժինը թալանող իշխանության ներկայացուցիչներ։ Եթե այս մարդկանց թվում է, թե իրենք անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից իրավունք ունեն մարդկանց վրա իրենց կարծիքը փաթաթելու, ապա հերթական անգամ սխալվել են։ Չի կարող թալանչին կամ պնակալեզը բարոյականության դասեր տալ ժողովրդի այն հատվածին, որը հստակորեն և արդարացիորեն հիմնավորել է իր դեմ լինելը այս նախագծին։
Եվ մի բան էլ՝ բարոյախրատական դասեր տալու գործառույթ վերցրածներին, եթե մեր երկիրը չկառավարվեր հենց այսպիսի արժեհամակարգ ունեցողների կողմից, 1000 դրամների և նմանօրինակ այլ նախագծերի կարիք չէր լինի, այնպես որ նստե՛ք տեղներդ ու ուրիշներին արժեհամակարգային ուղղորդումներ մի՛ արեք, հատկապես, որ դրան մարդիկ ընդհանրապես ուշադրություն չեն էլ դարձնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/193148291092238?notif_t=close_friend_activity¬if_id=1479357174844794
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



