Ընտրություններից առաջ խոսքով սարեր շուռ տվողնե՛ր, ահա ձեզ ռեալ սար, գնացե՛ք, տղամարդավարի տեր եղե՛ք ձեր խոստումներին:
Վանաձորի Տարոն 3 թաղամասի համար 50 շենքն է այս վիճակում, ու այստեղ մարդիկ են ապրում, ջուրը պատերի վրայով ծորում, մի քանի հարկ իջնում է, բնակիչներից ոմանք լքել են իրենց տունը, գնացել վարձով են ապրում:
Շատերն էլ իրերն են հավաքում, որպեսզի հեռանան, որովհետև անհնար է այստեղ ապրելը:
Դուք ձեր գործելաոճով մարդկանց դուրս եք անում իրենց տներից:
Բա հո տնից կամ երկրից դուրս անելը պոզով ու պոչով չի լինում:
Դուրս անելը հենց այսպիսի անմարդկային, գաղջ պայմաններ ստեղծելով ա:
Սա օրերս եկած քիչ քանակությամբ ձյան հալոցի հետևանքն է:
Ձմռանը ո՞նց են մարդիկ այս տներում ապրելու՝ խոնավության, կաթողների ու ցրտի մեջ, պարզ չէ:
Ընկերնե՛ր ջան, եկեք կանգնենք լճակների մեջ, սառը ու թաց պատերի ներքո ապրող բնակիչների կողքը, գուցե արդյունք լինի:
Խնդրում եմ, տարածեք, որպեսզի հնչեղություն ստանա նյութը:
Կանխավ շնորհակալ եմ։
Վանաձորի քաղաքապետարան, Լոռու Մարզպետարան , Ձեր ընտանիքի անդամներին այս պայմաններում կթողնեի՞ք, որ ապրեն: Ու ընդհանրապես, էստեղ կարելի՞ է, որ մարդիկ բնակվեն:
Դրսում 21-րդ դարն է, իսկ ձեր բնակիչներին քարանձավներում եք բնակեցրել, սա որքանով ա նորմալ???