Ընթերցվածք` Եբր. 11.1-31
Այսօրվա ընթերցումը Եբրայեցիներին ուղղված Պողոս առաքյալի նամակից է, որը խոսում է հավատի և հավատի հերոսների մասին: Սակայն ցանկանում ենք առանձնացնել նամակի հետևյալ հատվածը. «Բայց առանց հավատի անհնար է հաճելի լինել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա և վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն» (11.6): Այս խոսքը հատկապես այն մարդկանց է ուղղված, ովքեր մշտապես իրենցից դուրս տեսանելի նշաններ են փնտրում Աստծու գոյության և իրենց կյանքում Նրա ներկայության, ովքեր դժվարությունների մեջ տրտնջում են, թե մոռացվել են Աստծուց... Աստծուն չենք կարող հաճելի լինել, եթե հավատ չունենք կամ տկար ենք դրանում, քանզի Աստծուն կարող ենք զգալ և հպվել, ապրել և վկայել, երբ հավատը իբրև ջուր անոթի մեջ է լցվում ու ամբողջապես լիացնում հոգիդ:
...Հիշենք մի հանգամանք, որ Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով: Փնտրենք Աստծուն մեր հոգում ու գործերում ու հավատանք Նրան: Գործիք դառնանք Նրա զորավոր ձեռքերում, և երբեք Աստված առանց վարձատրության չի թողնի մեզ` մեր կյանքի այս ճամփորդության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/495816060481678?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել