Ցավում եմ: Շատ եմ ցավում: Ի՞նչ օր է այսօր: Ո՞ւմ ծննդյան օրն է այսօր: Դասադուլի դուրս եկած ուսանողներ, ձեզնից քանի՞սը գիտի, որ այսօր Անդրանիկ Զորավարի ծննդյան օրն է: Ձեզնից քանի՞սն է ծանոթ Անդրանիկի քաջագործություններին: Ազատատենչ ու պայքարող երիտասարդներ, ձեզնից քանի՞սն են տեղյակ, որ հայ ազգը Անդրանիկ ունի, բացի որպես «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայանից, ձեզնից քանի՞սն է լսել ու տեղեկացել Զորավար Անդրանիկի մասին: Գնալով հիասթափվում եմ մեր հասարակությունից, մեր երիտասարդությունից, մեր պաշտոնյաներից, մեր իշխանությունիզ, ՄԵԶՆԻՑ: Եկեք ձեռքը դնենք սրտներիս ու անկեղծ խոստովանենք. մեզնից քանի՞սն են այսօր հիշել ու գիտակցել, որ մեր այսօրվա գոյության համար մենք պարտական ենք Զորավար Անդրանիկին, մեզնից քանի՞սն են մտովի շնորհակալություն հայտնել նրան, կամ մեզնից ո՞ւմ մտքով է անցել դասադուլ կազմակերպել կամ դասից փախչել ու գնալ, Զորավար Անդրանիկի հուշաքարին ծաղիկ դնել: Պարոն Հովհաննիսյան, Դուք Ձեր հավաքի ժամանակ մեր երիտասարդներին հիշեցրե՞լ եք, որ այսօր Անդրանիկի տարեդարձն է: Պրն. նախագահ, կամ Դուք կազմակերպե՞լ եք որևէ միջոցառում նվիրված Զորավարին: Ու այսպես կարող եմ նշել հազարավորների անուններ, որոնք արդեն մոռացել են կամ նույնիսկ չեն էլ իմացել, որ իրենց գոյության համար Անդրանիկ Զորավարին են պարտական: Եվ ուրեմն, շնորհավորում եմ, հայ ազգ, այսօրը կհիշվի բոլորիս որպես «Րաֆֆու դասադուլի օր»……… Ամբողջ հայ ազգի անունից ներողություն եմ խնդրում, Զորավար… Շնորհավոր ծնունդդ, Փրկիչ… Ներիր հետնորդներիդ, եթե կարող ես…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել