Սուրճի, թեյի, կաթի հետ ավելի լավ համադրություն չեք գտնի, քան անգլիական կեքսն է, հատկապես երբ դուք ինքներդ եք պատրաստել:

Բաղադրությունը՝

Խորիզի համար

100 գրամ չամիչ,
200-300 գրամ տարբեր տեսակի չրեր,
100 գրամ ընկույզ,

2 ճ/գ ռոմ (կոնյակ)
50 գրամ ալյուր:

Խմորի համար

250 գրամ կարագ,
250 գրամ շաքարավազ,
4 ձու,
250 գրամ ալյուր,
50 գրամ օսլա,
1թեյի գդալ խմորի փխրեցուցիչ:

Պատրաստման եղանակը.

Խառնել չամիչը, չրերը, ընկույզը հետո ավելացնել ռոմը եւ ալյուրը, թողնել որոշ ժամանակ:

Խմորի համար վերցնել կարագն ու ալյուրը, լավ հարել` ընթացքում ավելացնելով ձուն` մեկ-մեկ: Հետո ալյուրը խառնել օսլայի եւ փխրեցուցիչի հետ, մաղով անցկացնելով լցնել խմորի մեջ: Վերջում ավելացնել նախօրոք պատրաստած խորիզը եւ լավ խառնել: Կեքսի համար նախատեսված թավան յուղել եւ պատել ալյուրով: Դնել ջեռոցում 175 աստիճան ջերմության տակ, 70-75 րոպե: Հանելուց հետո պատրաստի կեքսի վրա ցանել շաքարի փոշի: Բարի վայելում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել