«Queen» խմբի երկրպագուները գտել են այն վայրը, որտեղ թաղված է խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի աճյունը:
«The Daily Mirror»-ի տեղեկացմամբ` գերեզմանոցում հայտնաբերվել է «Սիրով` նվիրված Ֆարուխ Բուլսարի հիշատակին» գրությամբ գերեզման, ինչպես նաև՝ ֆրանսերենով «Որպեսզի միշտ կողքիդ լինեմ` իմ ողջ սիրով» գրություն:
Ֆ. Մերկուրին Ֆարուխ Բուլսար անունը ստացել է ծննդյան պահին, սակայն «Queen»-ի ստեղծման ժամանակ՝ 1971թ., փոխել է անունը:
Գերեզմանի քարի վրա փորագրված է «M» տառը, որը երկրպագուների կարծիքով, նվիրված է նրա սիրուհի Մերի Օստինին, ով ժառանգել է Հարեն Լոջում գտնվող նրա տունը: Տարածված խոսակցությունների համաձայ՝ նա է թաղել Ֆ. Մերկուրիի աճյունը, սակայն թաղման վայրը հայտնի չէ:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/02/25/queen-fredi-merkuri/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



