Չեզոք գոտի ֆիլմը պատմում է 1994 -ին հայ պատանդներին ազատագրելու ռազմական գործողության մասին:
Գոտին չեզոք էր, փրկությունը՝ մեկը, հաղթանակն ի վերջո՝ ներքին: Հենց այս կարգախոսով են սկսել նոր հայկական հոգեբանական թրելլերի` «Չեզոք գոտու» նկարահանումները: Արցախյան պատերազմի տարիների մասին ֆիլմի ռեժիսոր երիտասարդ կինոգործիչ Արտակ Զիլֆիմյանն է:
1994-ին չորս հոգանոց հայկական հատուկ ջոկատը գնում է հայ գերիներին ազատագրելու ու ազատագրված պատանդների հետ հայտնվում է չեզոք գոտում: Եվ հենց այստեղ էլ կատարվում է անսպասելին` ճակատագրական հանդիպումն այն մարդու հետ, որը խմբին օգնում է հատել սահմանը: Սա է ֆիլմի ընդանուր սցենարը:
Նո՞ր միտում է հայկական ժամանակակից կինոմատոգրաֆիայում` նկարահանել ֆիլմեր միայն հայրենասիրության մասին: Ըստ ֆիլմի գլխավոր դերակատար Հովակ Գալոյանի՝ «հայրենասիրական ալիք» հայկական ժամանակակից կինոյում նկատվում է, սակայն «Չեզոք գոտում» հայրենասիրության թեման մի փոքր այլ է:
Հոկտեմբերին սահմանամերձ Չինարում սկսված նկարահանումներն այսօր եզրափակվում են Երեւանում: 165 հազար դոլար բյուջեով այս ֆիլմը հովանավոր չունի, ֆիլմի հեղինակների անձնական փողերն են: «Չեզոք գոտի» ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել