Հազվադեպ եմ ուշադրություն դարձնում մեր հեռուստատեսային ու էստրադային անցուդարձին, բայց այսօր ամբողջ Ֆեյսբուքը «X ֆակտորի» վերջին թողարկման մասին էր, իսկ ավելի կոնկրետ՝ ժյուրիի լկտի վարքի մասին։ Դրեցի ես էլ նայեցի ու շվարած եմ։ Շուշանիկի մասին բան չեմ ասի սկզբունքորեն, ի վերջո կին է, բայց այ մնացած երեքին ուզում եմ։
Ուրեմն, Անդրե՛ ջան, մարդիկ մինչև հիմա իրար հետ գրազ են գալիս քո սեռական կողմնորոշման թեմայով, ու մինչև հիմա էլ կողմերից ոչ մեկը չի կարողանում ապացուցի մյուսին իր ճշմարտացիությունը, իսկ դու դրել ու 17-ամյա տղու վրա՞ ես բոցեր անում։ Թե՞ արդեն մոռացար, որ դու էլ ո՛չ Փարիզի Ելիսեյան պալատում էիր ծնվել, ո՛չ էլ անգամ Երևանի Փոքր Կենտրոնում։ Այդ ի՞նչը քեզ ստիպեց հավատալ, որ 17 տարեկանում ու դրանից հետո դու ավելի լավն էիր էս տղայից, կամ էլ ռեպերտուարդ էր մի գլուխգործոց։ Էն ա, որ մի անգամ «շուլեվոյ-շուլեվայ» արեցիր Եվրատեսիլում, ու էս 10 տարի է՝ հելել ես շալակներս ու չես իջնում։
Գարի՛կ, կարո՞ղ ա դու մոռացել ես, որ էս երկրում քեզ ավելի շատ մարդ Եկածերինի կերպարով ա տեղը բերում, քան երաժշտի։ Կամ էլ, տղա՛ ջան, դու չե՞ս, որ պլոճիկներդ բաց ֆոտոսեսիաներով էիր հայտնիությունդ փորձում պահել։ Հիմա եկել, էս տղու լարվածության վրա՞ ես բոցեր անում։ Էդ դո՞ւ ինչով էիր ավելի լավը, այնքան լավը, որ մի հատ էլ դնես ու մարդուն ծաղրի առարկա դարձնես։
Բա էն Էրիկը։ Էդ ճլտուզի վրեն նայելուց ամեն անգամ վախենում ես, որ միկրաֆոնի ծանրությունից գրիժա կառաջանա մոտը։ Երգածն էլ ի՞նչ, կաստրատի ձենով ու Կորեայի որբի հայացքով մի երկու բան է կլկլացրել ու իր համար էլ անակնկալ բացահայտել է, որ հերիք չէ՝ ինքն է երգիչ, մի բան էլ կարող է դատել այլոց երգեցողության մասին։
Տղե՛րք, գիտե՞ք, անկախ կատարման որակից կամ էլ պերֆորմանսի էմոցիոնալ պասիվությունից՝ էս տղուց գոնե տղամարդու հոտ ա գալիս։ Ու ցանցառանալու բան չեմ ասում․ ինքը իր 17 տարեկանում իրեն ավելի զուսպ ու տղամարդավայել պահեց, թեև վիրավորված էր ձեր վարքից, քան դուք, իսկ դա հենց տղամարդկությունն է։