Գերմանիայի իշխող կոալիցիայում ներառված կուսակցությունների առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու հարցում։ Այս մասին հաղորդում է n-tv-ն։

Ավելի վաղ Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները մի քանի անարդյունք հանդիպում են անցկացրել՝ քննարկելով այն հարցը, թե ով պետք է փոխարինի գործող նախագահ Յոահիմ Գաուկին։ Անգելա Մերկելը մինչև վերջին պահը չի ցանկացել աջակցել Շտայնմայերի թեկնածությունը։

Քննարկվել են նաև նախագահի պաշտոնում Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆանգ Շոյբլեի, Սահմանադրական դաշնային դատարանի նախագահի և պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունների հարցը։ Տեղեկատվության համաձայն՝ Շտայնմայերիի թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկուշաբթի առավոտյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել