Պրն. Հովհաննիսյան, ստիպված եմ արտահայտել հիասթափությունս Ձեր հեղափոխության հանդեպ: Ինչ-որ չափով ողջունելով ու ընդունելով Ձեր` պայքարելու ու մեր բոլորի երազած Հայաստանը ստեղծելու գաղափարը՝ այժմ որպես ՀՀ երիտասարդ քաղաքացի՝ ես ամբողջովին հիասթափված եմ: Ողջունում եմ, որ ուզում եք հայ երիտասարդի մեջ ազատության ու արդարության համար պայքարելու ու դրան ամեն կերպ հասնելու վեհ զգացում արթնացնել, բայց դա իրագործել այս կերպով չեմ ընդունում ոչ մի կերպ: ԵՊՀ-ն ու մնացած բոլոր ուսումնական հաստատությունները ապաքաղաքականացված կառույցներ են… Մի’ փորձեք ներհամալսարանական միջավայրում խռովություն ստեղծել: Մի՛ փորձեք երիտասարդին կտրել ուսման պրոցեսից… Ուսանողներին անգիտակցաբար դուրս հանելով ու այս պարագայում անիմաստ պայքարի միջոց ձեռնարկելով՝ Դուք Ձեր համբավը չեք բարձրացնում… Ուսումնական հաստատությունը սրբավայր է, այն կրթում է մարդկանց, ու ի՞նչ է, կարծում եք, որ գիտակից մարդը կհարգի՞ Ձեզ, երբ Դուք խառնաշփոթ եք ստեղծում սրբավայրում, անարդարացի կերպով ազդում եք դեռահասի վրա, ով ինքն էլ չի գիտակցում՝ ինչ կառույց է համալսարանը կամ դպրոցը: Իրարանցում ՄԻ՛ ՍՏԵՂԾԵՔ ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ!!!!!!!!!!
Ու եթե Դուք գիտակցաբար ողջունում, հավանություն եք տալիս այս «պայքարող» երիտասարդների քայլին ու կարծում եք, որ նրանք են Հայաստանի պայքարող ու ազատատենչ երիտասարդները, պետք է միանշանակ հիասթափեցնեմ Ձեզ. այդ երիտասարդների մեծ մասը այն մասսան է, ում ուղղակի պատրվակ է պետք դասի չնստելու համար, ու խիստ եմ կասկածում, որ այդ երիտասարդների տասը տոկոսը իրազեկ է ձեր գաղափարախոսությունից. որպես հայ երիտասարդ ես խնդրում եմ չեղյալ հայտարարել դասադուլը… Պայքարեք դասից դուրս…



