Հունահռոմեական դարաշրջանում սեքսը տարօրինակ, անկանոն, երբեմն էլ բարբարոսական բնույթ էր կրում: Ահա մի քանի հետաքրքիր փաստեր Հին Հռոմին և Հունաստանին հատուկ սեռական վարքագծի դրսևորումների մասին:

Սուրբ Վալենտինի օրն անվանվել է ի պատիվ վաղ քրիստոնեական դարաշրջանի մի տառապյալի, որի անունը Վալենտին էր: Նա ծածուկ օրհնում էր երիտասարդ սիրահարների ամուսնությունը, ինչի պատճառով հետագայում գլխատվեց:

Սակայն այս տոնի արմատները տանում են ավելի խորը, դեպի հռոմեական մաքրման ծես, որը կոչվում էր Լուպերկալիա (lupus՝ գայլ բառից) և անց էր կացվում փետրվարի կեսերին:

Ամեն տարի Լուպերկի սպասավորները հավաքվում էին քարանձավի մոտ, որտեղ խնամում էին Ռամուլին և Ռեմին՝ Հռոմի հիմանդիրներին: Նրանք այծ և շուն էին զոհ մատուցում և խնջույք էին կազմակերպում: Այնուհետև ամբողջովին մերկանում էին, փաթաթվում այծի մորթիով: Անպարկեշտ երգեր երգելով՝ նրանք մերկ վազվզում էին փողոցներով և մտրակում աղջիկներին և կանանց: Այս ծեսը պետք է ապահովեր մարդկանց, կենդանիների և բնության պտղաբերությունն ու առատությունը: Երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հռոմ, եկեղեցին փորձեց արգելել այս տոնը, որին փոխարինելու եկավ Սուրբ Վալենտինի օրը:

Մ.թ.ա. մոտ 375 տարի Թեբա քաղաքի հույները ծանոթ էին համասեռամոլությանը: Նույնիսկ 300 հոգանոց բանակ էր գործում, որը կազմված էր սիրեկան-զինվորական տղամարդկանց զույգերից: Այս բանակն անվանվեց «Թեբայի սուրբ ջոկատ»:

Հին Հունաստանի կանայք հայտնի էին իրենց էրոտիկ գրականության նմուշներով, որոնցից մեկը Սամոսացի Ֆելենիսի «Անպարկեշտ համբույրների մասին» գիրքն է, որտեղ պատմվում է գայթակղության, սեքսուլ դիրքերի, աֆրոդիզիակի մասին և առկա են լեզբիանական սիրուն վերաբերող խորհուրդներ:

Մեկ այլ գրքի հեղինակ է Էլեֆանտիդան, ով սեքսուալ դիրքերի և խմբակային սեքսի կազմակերպման դասագիրքի հեղինակն է: Նրա գիրքը մեծ հեղինակություն էր վայելում Կապրի կղզում՝ Թիբերուս կայսրի մոտ, ով ստիպում էր երիտասարդներին սեքսով զբաղվել իր ներկայությամբ:

Աֆրոդիտեի պատվին անվանված աֆրոդիզիակների մեջ հին հույներն օգտագործում էին նռան գինի և օփիում: Նաև օգտագործում էին տարբեր քսուքներ, որոնց բաղադրության մեջ մտնում էր մեղր, պղպեղ և այլն: Այդպիսի քսուքներն քսում էին անմիջապես սեռական օրգանների վրա: Չնայած աֆրոդոզիակների լայն օգտագործմանը, երբեմն հույները այնպիսի միջոցների կարիք էին ունենում, որոնք որ կհանգստացնեին վերջիններիս գերգռգռվածությունը: Օրինակ՝ քսուքներ, որոնք քչացնում էին էրեկցիան:

Հին Հունաստանում և Հռոմում լայնորեն օգտագործվում էին արհեստական առնանդամներ, որոնք հիմնականում պատրաստվում էին կաշվից, քանի որ փղոսկրն ու բրոնզը թանկարժեք նյութեր էին, իսկ կերամիկան հեշտ էր կոտրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել