Մենք այստեղ ծնվել, այստեղ մեծացել,
Բայց մեզնից շատերն են աշխարհում սփռվել,
Մեզնից շատերն են եկել-գնացել,
Բայց այնպես են գնացել, որ հավետ են մնացել,
Ամենակարևորը՝ ոչ թե մենք,
Այլ ամբողջ աշխարհը մեզ Հայ է ասել:
Բուք ու սև օրեր, եկել են, անցել,
Եկել են այստեղ ու մեզ են վնասել,
Բայց մենք միասին միանալով,
Սերո, Չաուշ, Անդրանիկ ունենալով,
Միացել ենք ու բոլորին հաղթել,
Հաղթել ենք, բայց ուրիշին չենք վնասել,
Հաղթեն ենք և ՀԱՅ ենք մնացել:
Մեր նպատակն է միանալ նորից,
Միանալ այս աշխարհի չորս կողմից,
Որ բոլորը տեսնեն ու հասկանան,
Դավիթ, Նժդեհ, Անդրանիկ, ապրում են, կան, կմնան,
Եվ այդ Եռագույնը, ՄԵՐ Եռագույնը,
Մի օր կտեսնեն Սասնա բերդի գլխին,
Աշխարհով մեկ կտեսնեն, կհասկանան,
Մեծն Տիգրանի, Ծովից Ծով ՀԱՅԱՍՏԱՆ:
Մենք այստեղ ենք և ՀԱՅ ենք մնացել:
Հ.Գ. Բանաստեղծ չեմ, ուղղակի սիրում եմ... Հայրենիքս եմ սիրում :))



