ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի պարը՝ «Late Night with Jimmy Fallon» շոուի ժամանակ, «YouTube»-ի հիթ է դարձել: Շոուն վարող, կնոջ զգեստ հագած  Ջիմ Ֆելոնի հետ նրանք կատարել են «Մայրիկի պարը: «Evolution Of Mom Dancing» համարում Օբաման ու Ֆելոնը մի շարք զավեշտալի շարժումներ են  կատարում, որոնք  ուղեկցվում են «Գնիր թարմ մթերք» եւ նմանատիպ բովանդակության այլ լուսագրերով: 

Տեսահոլովակը ցանցում հայտնվել է փետրվարի 22-ին եւ արդեն դիտվել է 1,2 մլն անգամ: Պարը կատարվել է Միշել Օբամայի աջակցության «Lets Move» («Եկենք շարժվենք»), արշավի շրջանակում, որն առողջ ապրելակերպ է քարոզում:

Նյութը՝ news.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել