Շաբաթվա սկիզբը մեկնարկվեց ՀՀ նախագահական ընտրություններով, որին, իհարկե, հայ ճանաչվածներից մի քանիսը անդրադարձան իրենց ֆեյսբուքյան էջերում: Ու քանի որ այդ մասին ArmStar.am–ն արդեն ձեզ տեղեկացրել է, ներկայացնենք մեր աստղերի մյուս գրառումները:

Սիրուշոն, չխառնվելով ընտրություններին, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հետևյալ լուսանկարը  և գրել.
«Այս մասին ամենը՝ շուտով»:

Ապա երգիչ Մհերը, ով վերջերս ստեղծագործական առումով խորհրդավոր լռություն է պահպանում, իր էջում եղանակից տպավորված գրել էր.
«Երևան, այս ինչ լավ եղանակ է: ) Առանց քեզ չեմ կարող» :


Դերասան Անդրանիկ Հարությունյանը, ընկնելով հիշողությունների գիրկը, գտել էր մի լուսանկար և այն տեղադրելով իր էջում՝ գրել.
«Ջահել օրերս գարնան նման կուգան ու կերթան…»:

Ու մինչ Երևանում գտնվող հայտնիները երանության գրկում էին, Եվա Ռիվասը հեռավոր ափերում վայելում էր տաք ավազի ջերմությունը.
«Այնքան էի տարվել հանգստով, որ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիան թողել էի վաղվան՝ հետաձգելով մինչև վերջին օրը: )))մնացել է միայն trash))) Բայց սա էլ վատ չէ:Այլ տեղից կլինի»:

Դե իսկ Լիլիթ Հովհաննիսյանը ողջ  շաբաթվա ընթացքում ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրում էր իր վերջին տեսահոլովակից կադրեր և գրում, որ նշված լուսանկարներում իր կրած հագուստների հեղինակը հենց ինքն է:
Դե ինչ, միգուցե Լիլիթն էլ մի օր որոշի անցնել բիզնես-լեդիների շարքը և առաջարկի իր մոդելավորած զգեստները` ինչպես Անահիտ Սիմոնյանը:

Լուսանկարները՝ Սիրուշոյի, Մհերի, Անդրանիկ Հարությունյանի, Եվա Ռիվասի ու Լիլիթ Հովհանիսյանի ֆեյսբուքյան էջերից: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել