Հայուհի ֆիդայիններ

Աջ կողմում Եղիսաբեթ Սուլթանյանն է՝ ամերիկահայ ճանաչված ռոք-երաժիշտ Դերեկ Շերինյանի տատիկի մայրը: Լուսանկարն արվել է 1895թ. Զեյթունում, համիդյան ջարդերի ժամանակ:

Պատմում է Դերեկ Շերինյանը, որի շնորհիվ էլ լայն հասարակությանը հայտնի դարձավ այս ազդեցիկ լուսանկարը. «Տատիս մայրը` Եղիսաբեթը, ցեղասպանության ժամանակ կորցրել է ամուսնուն: Երբ մարտերում զոհվում են գյուղի տղամարդիկ, կանայք հարկադրված զենք են վերցնում եւ կռվում: Այս լուսանկարը մեր ընտանիքի մասունքն է, որտեղ Եղիսաբեթը պատկերված է աջ կողմում, մարտից հետո, զենքը ձեռքին: Իսկ տատս այդ ժամանակ ընդամենը երկու-երեք տարեկան է եղել: Մեր ընտանիքի մտերիմ մի ընկեր խոստանում է փոքրիկին, այսինքն` տատիկիս, դուրս բերել Թուրքիայից եւ հասցնել Ամերիկա` Բոստոն, ուր ծանոթ մարդիկ պետք է իրենց տանը պահեին նրան: Սակայն այդ մարդը Բոստոնում տատիս վաճառում է մի շատ հարուստ հայ ընտանիքի։ Այն ժամանակ այդպիսի դեպքեր հաճախակի էին լինում: Այնուհետեւ Եղիսաբեթը` հրաշքով փրկվելով ցեղասպանությունից և երկար ժամանակ փնտրելուց հետո վերջապես, պատկերացնու՞մ եք, 20 տարի անց կարողանում է գտնել իր աղջկան` տատիս…


Իմ ընտանեկան արխիվում չորս հայերեն լեզվով նամակներ են պահպանվում՝ գրված Եղիսաբեթի կողմից իմ տատիկին (նաև թարգմանված են անգլերեն): Նրանք շատ հուզիչ են, այնքան հուզիչ, որ առանց արտասվելու ես չեմ կարողանում դրանք կարդալ. «Իմ սիրելի աղջիկ, ես այնքան եմ ուզում քեզ տեսնել...»։ Այս պատմությունը մշտապես ինձ ոգեշնչել է, և 2006թ. ես ցանկացա հարգանքի տուրք մատուցել տատիկիս և մի կոմպոզիցիա ձայնագրեցի նրա հիշատակին՝ հայկական ելևէջներով, որը կոչվում է «Մարտից առաջ» (Prelude To Battle), իսկ դուդուկի պարտիան այնտեղ իմ խնդրանքով կատարեց հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը...»
---
Armenian women fedayi in Zeytun... To the right, Eghisapet Sultanian, great grandmother of American rock musician keyboardist Derek Sherinian during the 1895 Hamidian massacres.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել