1000 դրամի վերաբերյալ իմ կարծիքը գրեմ։
Նման բան ճիշտ է անել, քանի որ ես ինքս համարում եմ, որ պարտավոր եմ մեր զինվորներին եւ կուզենամ գոնե դրամով օգնել իրենց ընտանիքներին։ Բայց կան մի շարք մեծ «բայցեր», որոնք, կարծում եմ, շատ պարզ են.
ա. Պետք ա թարգել մարդկանց վզին փաթաթել առանց նորմալ հանրային քննարկումների որոշումները։ Ուզբեկստան չենք։
բ. Պետք է սկզբից վստահություն ձեռք բերել. հանրային դատել կոռումպացված գեներալներին, որոնց օարզապես գործից հանեցին ապրիլից հետո։ Բացահայտել, թե ուր են, օրինակ, Մարտիկ հիմնադրամի փողերը։ Ստեղծել բանակային ծախսերի, որքան դա հնարավոր է, ողջամիտ հանրային վերահսկողության մեխանիզմներ։
գ. Գումարը պետք է լինի պատերազմի հարկի պես, որը նորմալ է, բայց պետք է լինի տոկոսի պես, եւ պետք է լինի պրոգրեսիվ հարկ։ Հարուստները, որոնք գոլդ համարի մեռած են, պետք է անհամեմատ մեծ տոկոս մուծեն։ Կամ պետք է լինի կամավոր։ Էդ դեպքում էլ, համոզված եմ, մեծ գումարներ կհավաքվեն, եթե նորմալ աշխատվի։ Բայց 70 հազար դրամ ստացողից 1000 դրամ վերցնելը լավ բան չէ, դա կոնկրետ մարդու օրվա հացի փողն է։ Մինիմալ աշխատավարձով սահմանափակումը սխալ է։ Կան կոնկրետ աղքատության չափանիշներ՝ մեկ շնչին ընկնող գումարի ամսեկան հաշվարկով։
դ. Հիմնադրամը ոչ մի դեպքում չպետք է լինի զինվորականների ձեռքում։ Ավելին՝ պետական կառավարման տակ էլ չպետք է լինի։ Տնօրինողները պետք է լինեն հանրային վստահություն ներշնչող մարդիկ։ Լավ կլինի, որ կանայք կեսից շատը լինեն հոգաբարձուների մեջ։