Ladynews.am-ը գրում է.
Հաճախ լինում է, որ շատերը դժվարությամբ են որևէ որոշում կայացնում: Դա վերաբերվում է ոչ միայն գլոբալ ընտրություններին, ինչպիսինն է, օրինակ, աշխատանքի փոփոխությունը, տեղափոխությունը, այլև մանր, ամենօրյա վիճակներին:
Երբեմն, այս կամ այն որոշման ընդունումը լինում է տանջալի և բարդ, իսկ պատասխանատվությունն ամբողջովին ձեր վրա է լինում: Դա վախենալու է: Եվ, ահա, դուք անքուն գիշեր եք անցկացնում և մտածում ընտրության դրական ու բացասական կողմերի մասին: Երբեմն անվստահությունից և վախից մենք հետաձգում ենք որոշում ընդունումը կամ ամեն ինչ թողնում այնպես, ինչպես կա:
Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կշռադատված որոշում կայացնել՝ առանց վախի զգացումի:
Ֆիզիկական վիճակ
Որքան էլ հասարակ չհնչի, սակայն ուշադրություն դարձրեք ձեր ֆիզիկական ինքնազգացողությանը: Դժվար թե ձեզ հաջողվի լուրջ, ճիշտ որոշում ընդունել, եթե քաղցած եք կամ հոգնած: Նախևառաջ բավարարեք ձեր առաջնային պահանջմունքները: Թարմ գլխով ավելի հեշտ է ճիշտ մտածել:
Մի կողմ դրեք մանրուքները
Փորձեք ամեն ինչ հեշտացնել: Մի կողմ դրեք ավելորդ և անպիտան մտքերը՝ լուրջ որոշում ընդունելուց առաջ: Մանրուքները վատնում են մեր ուժերը և սպառում մեր էներգիան:
Վերահսկեք ձեր վախերը
Երբեմն որոշումը մեզ դժվար է տրվում ապագայի և հետևանքների վախից: Դուք պետք է գիտակցեք, որ այս վախերի մեծամասնությունը իռացիոնալ են և անհիմն: Իհարկե գոյություն ունեն և արդարացված վախեր, սակայն ամեն դեպքում դուք պետք է ընտրություն կատարեք: Վախերը հաղթահարելու համար գրեք դրանք թղթի վրա և ուշադիր վերընթերցեք: Եթե դրանցից որոշները, իրոք, արդարացված են, մանրակրկիտ գործողությունների ծրագիր կազմեք, թե ինչպես դրանցից ազատվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ