Կանացի հմայքն անբացատրելի երևույթ է։ Յուրաքանչյուր կին ծնված օրվանից օժտված է հմայքով, սակայն շատ կանայք չեն հասկանում, թե ինչպես օգտվեն դրանից։

BlogNews–ը առանձնացրել է կանացի հմայքի 17 հատկանիշներ, որոնք դիմաց անզոր է յուրաքանչյուր տղամարդ։

Երբ աղջիկը շրթունքներով այսպես է անում


Նմանատիպ ժեստ կարելի է նկատել նաև երեխանրի մոտ, երբ նրանք հուզված կամ վախեցած են։ Այս շարժման շնորհիվ կարելի է խենթացնել ցանկացած տղամարդու։

Հարթ մաշկ


Չկա ավելի սեքսուալ բան, քան հարթ մաշկով կինը։ Այդ պատճառով է, որ մազահեռացման մշակույթը տարածված է եղել շատ դարեր առաջվանից։

Խիստ սանրվածք


Առաջին հերթին՝ այսպիսի սանրվածքով աղջիկները ավելի լուրջ և գործունյա տեսք ունեն, ինչը էլ ավելի գրավիչ է դարձնում նրանց։ Բացի այդ՝ այսպես տեսանելի կլինի պարանոցը, ինչը գերում է տղամարդկանց։

Ոչ ստանդարտ իմիջ


Հերիք է տղամարդը տեսնի մի աղջկա, ով տարբերվում է ամբոխից, նա ցանկանում է ավելի մոտիկից ծանոթանալ աղջկա հետ։ Իսկ այդ աղջկա դաջվածքները կամ մազերի անսովոր գույնը դառնում է խոսակցություն սկսելու հիանալի թեմա։

Երբ աղջիկը շրջում է տղամարդու վերնաշապիկով


Տղամարդու վերնաշապիկը հագնելով՝ աղջիկը հայտնում է, որ նա պատկանում է տղամարդուն։ Իսկ տղամարդիկ սիրում են այդպիսի նշանները։

Հայացք՝ ուսի վրայով


Ուսի վրայով հայացքն աննախադեպ կախարդանք ունի։ Պատահական չէ, որ շատ գովազդների մեջ օգտագործվում է այս հնարքը։

Ինքնավստահություն


Երբ սենյակ է մտնում մի աղջիկ, ով ինքնավստահ է, ապա նա միանգամից արժանանում է բոլորի ուշադրությանը։ Սակայն սա գեղեցիկ է չափի մեջ. չափից ավելի ինքնավստահությունը շատ տգեղ երևույթ է։

Բաց ուսեր


Բանն այն է, որ տեսնելով գեղեցիկ սեռի բաց ուս՝ տղամարդը բնազդաբար ցանկանում է գրկել և պաշտպանել այն։ Դա նաև ավելացնում է կնոջ նրբությունը և սեքսուալությունը։

Գեղեցիկ քայլվածք


Որոշ կանայք ամեն օր բարձրակրունկ կոշիկներ են հանգում, իսկ որոշները տանել չեն կաողանում դրանք։ Իսկ եթե աղջիկը որոշում է բարձրակրունկ հագնել, ապա պետք է համոզված լինի, որ իր քայլվածքը գեղեցիկ և սահուն է։

Սեքսուալ ձայն


Տղամարդիկ շատ հեշտ գերվում են գեղեցիկ ձայնով։ Այն աղջիկները, ովքեր հմայիչ ձայն ունեն, առանց դժվարության արժանանում են տղամարդկանց ուշադրությանը։

Հաստ շուրթեր


Չափի մեջ հաստ և վառ շուրթերը կանացի հմայքի ամենամեծ գրավականներից մեկն են։ Մինայն թե պետք չէ արհեստական կերպով այսպիսի շուրթեր ստանալ, քանի որ դա ամենայն հավանականությամբ կփչացնի Ձեր տեսքը։

Էլեգանտություն


Էլեգանտությունն իր մեջ ներառում է սեքսուալության ցուցադրման և թաքցման իդեալական բալանս։ Դա տարածվում է նաև աղջկա պահվածքի և կեցվածքի վրա։

Սպորտային լեգինսներ


Լեգինսներն ընդգծում են աղջկա կազմվածքը։ Սակայն սրանք ավելի պատշաճ են մարզասրահում կամ առավոտյան վազքի ժամանակ։ Չի կարելի դրանք կրել ամենօրյա գործերն անելիս։ Ահա ևս մեկ պատճառ ֆիթնեսով զբաղվելու համար։

Պեպեններ


Պեպենները չափազանց գրավիչ և գեղեցիկ են. ափսոս, որ կանայք ցանկանում են ազատվել դրանցից։

Բնական շպար


Ուժեղ սեռին ավելի հաճելի է բնական գեղեցկությունը, քան շպարի մի քանի շերտը։ Եվ եթե նույնիսկ նրանք ասեն, որ այդպես աղջիկն ավելի գեղեցիկ է, հոգու խորքում միշտ էլ իրենց սիրելիին ցանկանում են տեսնել բնական կանանց։

Ակնոց


Ակնոցը կնոջ կերպարին խստություն և անհասանելիություն է հաղորդում, իսկ դա ձգում է տղամարդկանց։ Բացի այդ՝ այս աքսեսուարով կարելի է ուշադրություն գրավել։

Անկեղ ժպիտ և ծիծաղ


Շատ աղջիկներ վախենում են, որ լայն ժպիտը կփչացնի իրենց տեսքը, սակայն իրականությունն այն է, որ տղամարդիկ պարզապես խենթանում են այն աղջիկների համար, ովքեր ազատ և անմիջական ժպիտ ունեն։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել