Էդգար Սասունցի ԽաչատրյանՈւնենալով Ծովից ծով Հայաստան՝ դավաճանության պատճառով կորցրինք այն… Լինելով ամենահզորը՝ դարձանք թույլերից մեկը, և դա միայն դավաճանության պատճառով…
Սակայն մենք լինելով ՀԱՅ՝ կարողացանք չհեռանալ պատմության թատերաբեմից, ինչպես աշխարհի շատ հզոր տերություններ, մենք մեր ոգու արիությամբ պահպանեցինք մեր հայրենիքի մի մասը… Ով ՀԱՅ ԱԶԳ, դու տեսել ես աշխարհում գոյություն ունեցող արհավիրքներից ամենադաժանները… Ցեղասպանություն…Երկրաշարժ… Դաժան պատերազմներ, և այդ ճանապարհին եղել ես միասնական, սակայն երբ երկինքդ կապույտ է լինում, սկսում ես հալածել ինքդ քեզ… Նրա փոխարեն, որ տիրես ուրիշի գահին և այդ ուրիշի գահի պոտենցյալը օգտագործես ազգիդ համար, դու պայքար ես մղում ինքդ քո դեմ…
Հայրենիքիդ մեջ այնպիսի տականք ես դարձել, որ կարողանում ես հպարտությամբ ասել՝ սատանիստ եմ կամ որևէ այլ աղանդի ներկայացուցիչ…Հայրենիքիդ մեջ այնպիսի տականք ես դարձել, որ կարողանում ես մոռանալ, ուրանալ թափված արյունը և թուրքին ու ազերաստին անվանում ես եղբայր… Առանձնահատուկ տականքի կոչում կարելի է շնորհել սին ազգայնականներին, որոնք արևի տակ տեղ ունենալու համար կդավաճանեն Հայրենիքը, սակայն կխոսեն Հայրենիքի մասին… Նժդեհ ցիտելով կամ գոռալով՝ Արցախը մերն է, հայրենասեր չես դառնա: Հավաքել ու հարստանալ. սա չէ կյանքի իմաստը… Եթե ունես շատ-շատ, այդ մի շատը տուր կողքիդ Հային…
Հ.Գ. Ի՞նչ է, պետք է նորից գոյությանդ վտա՞նգ սպառնա, որ սթափվես, ով հայ մարդ, ու միանաս կողքիդ հային… Աստված չանի այդպիսի բան… Ու Աստծո կամոք եկեք վերջ տանք իրար դեմ դուրս գալուն… Դեմ դուրս գալուց էլ թող դա լինի մեր խրոխտ յախուշտայի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել