ԲաRev :) Դոբռիյ մեջ ա Հեղափոխությունը !!!

Կարծում եմ՝ կարծիքի իրավունք վաստակել եմ...:)

Այսօր ԿԸՀ-ն միանշանակ հայտարարելու ա Սերժի «հաղթանակի» մասին, քանի որ բոլորիս հայտնի ա, թե ում հրամաններն են կատարում բոլոր պետական հաստատությունները: Ուստի, ելնելով ԲաRev-ի Հեղափոխության տրամաբանությունից և որդեգրված ուղուց՝ որպես ՀՀ քաղաքացի համարում եմ.

1. 2013թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ ընտրված Րաֆֆի Հովհանիսյանը ոչ մի դեպքում չպիտի դիմի Սահմանադրական դատարան, քանի որ, ըստ տրամաբանության, ՍԴ պիտի դիմեն ընտրություններում պարտված թեկնածուները, տվյալ դեպքում դա պիտի լինի Սերժը...:)

2. ԲաRev-ի Հեղափոխության ծրագիրը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի՝ հանրությանը ներկայացրած, Նոր Կառավորության ձևավորման ծրագիրը, որը պետք է եզրափակվի ապրիլի 9-ին ՀՀ օրենսդրության համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանի 500.000 ՀՀ քաղաքացիների առջև նախագահի պաշտոնի ստանձնումով:

3. Այս ճանապարհով, անտեսելով կամակատար Սահմանադրական դատարանը, ուղիղ ժողովրդավարության ճանապարհով հաստատում ենք Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում: Ժողովրդական լեզվով, բայց Նիկոլի խոսքերով ասած՝ Երկիրը հանում ենք Սերժի ոտերի տակից !!!

ՀԱՂԹԱՆԱԿ ԿԱՄ ՈՉԻՆՉ, ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ !!!

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել