21 տարի առաջ այս օրը ազատագրվեց Խոջալուն: Բուն օպերացիան անցավ ոչ մեծ կորուստներով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական ու մեսխեթի թուրքերի համար: Ադրբեջանցի փախստականներին տրամադրվեց միջանցք, որով քաղաքի շուրջ հազարավոր բնակչությունը հասավ մինչև ադրբեջանաբնակ Աղդամ: Խմբերից մեկը, սակայն, նույն միջանցքից օգտվելով ու ապահով հասնելով Աղդամի մատույցներին, ոչնչացվեց ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող տարածքում: Այս զոհերը վերագրվեցին հայկական կողմին ու դարձան այսօր ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքերում հայերի դեմ կիրառվող մի առասպել: Խոջալուի օպերացիան թույլ տվեց վերացնել տեղում գտնվող մի շարք կրակակետերը ու կասեցնել Ստեփանակերտի հրետակոծումը այդ ուղղությունից: Ազատվեց Ստեփանակերտից Ասկերան տանող ճանապարհը: Վերացվեցին տեղում գործող զինված խմբավորումները, որոնք մինչ այդ կանգնեցնում էին անցնող հայերի մեքենաները, ծեծում, վիրավորում ու սպանում Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհից օգտվող հայերին: Արցախի պաշտպանական ուժերի վերահսկողության տակ անցավ Խոջալուի օդանավակայանը, ինչը թույլ տվեց օդային կապ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ ու որոշ չափով սնունդ ու դեղորայք մատակարարել դեռևս Շուշիից ու մոտակա գյուղերից հրետակոծվող Ստեփանակերտ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Խոջալուի օպերացիայի ու ադրբեջանական առասպելների մասին մանրամասն ինֆոգրաֆիկա ռուսերեն ու անգլերեն տարբերակներով: Մոտակա ժամանակներս հասանելի կլինի նաև հայերեն տարբերակը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել