Նույն խնդրանքը 2-րդ անգամ
Միշտ շատ հետաքրքիր է կարդալ խելացի վերլուծություններ, նույնիսկ եթե դրանց հետ համաձայն չես: Միշտ հետաքրքիր է հետևել իրադարձություններին, պայքարին, մասնակցել, եթե հարկ ես համարում... Միշտ հիանում եմ` տեսնելով իրենց սեփական կարծիքն ու մտածելակերպն ունեցող երիտասարդներին... ԲԱՅՑ...
Բայց նողկալի են ծաղրանկարները, ծաղրը, իրար հայհոյելն ու թշնամանալը...
Ժողովուրդ, քաղաքական գործիչներն էսօր կան, վաղը չկան, 2 կողմին էլ վերաբերում է, մի քիչ քաղաքակիրթ ձեզ պահեք, մի մոռացեք, որ թշնամու դեմ չեք պայքարում, իրար դեմ եք դուրս եկել, սկսում եք նմանվել աթոռակռիվ տվող սրիկաներին... Մեկը աթոռը կորցնելու վախից ա խուճապի մատնվել, մյուսը... Իրար տգետ կամ անխելք մի անվանեք, ժամանակը կզատի խելոքին անխելքից....
Հավաքեք ձեզ, սթափվեք ու քաղաքակիրթ տարբերակով շարունակեք պայքարը:
Մեկ էլ մի խնդրանք՝ վերանայեք դասադուլի պահը, կրթությունը չպիտի տուժի էս ամենից... Չնայած սովորողը սովորում ա, չսովորողը....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/495351690528991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել