«Նոր կառավարության ձևավորումից և կադրային փոփոխություններից ամենաշատը տուժել են ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի տեղակալները։ Այսպես, Վարդան Հարությունյանին մեծ դժվարությամբ հաջողվեց ազատվել համակարգի հնաբնակներից մեկից՝ Արմեն Ալավերդյանից։ Նրա ազատմանը դեմ էին նախագահականում, երկար ժամանակ դիմադրում և պնդում էին, որ նա պրոֆեսիոնալ է, գիտակ, համակարգի հնաբնակներից և տեղեկացվածներից, որից պետք չէ ազատվել, սակայն, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը և Վարդան Հարությունյանը «երկու ոտքը դրել են մի մաշիկ» և պնդել իրենցը։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Արմեն Ալավերդյանը հեռանալիս իր մտերիմներին ասել է՝ չմտածեք, մայիսին վերադառնալու եմ։

 

Այժմ հարկայինում գցում-բռնում են՝ ի՞նչ նկատի ուներ Ալավերդյանը և ինչպե՞ս է վերադառնալու։ Անգամ կատակում են, թե կարող է Ալավերդյանն էլ Սեյրան Օհանյանի պես դառնա ընդդիմություն և այդպես վերադառնա։ Ու եթե ՊԵԿ նախագահի տեղակալներից ընդամենը երկուսն են ազատվել պաշտոնից, ապա ֆինանսների նախարարությունում իսկական «կոտորած» է եղել։ Ֆինանսների նախարարի 3 տեղակալ է ազատվել՝ Տիգրան Բարսեղյանը, Արմեն Գևորգյանը, Պավել Սաֆարյանը։ Ազատվածներից միայն Պավել Սաֆարյանն է պաշտոն ստացել, նա նշանակվել է էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ազատվել է նաև աշխատակազմի ղեկավարից՝ Աշոտ Արզումանյանից՝ նրա փոխարեն նշանակելով էդգար Գևորգյանին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել