Հերթական անգամ հայ ժողովուրդը փորձում է մեկ անարդար մարդու միջոցով տապալել մեկ ուրիշ անարդար մարդու իշխանությունը: Ընդ որում, ավելի թույլով փորձում է հաղթել առավել ուժեղին: Արդյունքը լինելու է նույնը:
«Կատվի վազքը մինչև մարագն է»: Տեսնենք՝ ինչպես և որտեղ կավարտվի «կեղծ Րաֆֆու» վազքը:
Արդյունքում հայ ժողովուրդը հերթական անգամ կկանգնի «կոտրված տաշտակի» առաջ:
Սակայն կա մեկ դրական բան:
Մենք նախ կազատվենք կեղծ ընդդիմությունից, իսկ հետո նաև կեղծ իշխանություններից: Հանրապետականների ողնաշարն այլևս փշրված է:
Րաֆֆին կլինի այն «կամիկադզեն», որն իր արժանապատվության կորստի գնով վերջնականապես կկազմալուծի պետական մեքենան:
Իսկ այս ամենից հետո կգա ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել