Image result for ԳազԳազի գնանկման անխուսափելի «հետևանքները»

Ինչպես գիտենք, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է իջեցնել գազի սակագինը: Սպասվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար 1 խորանարդ մետր գազի սակագինը կարող է նվազեցվել մինչև 100 դրամ, իսկ ամսական մինչև 10.000 մ3 սպառողների համար 1 խորանարդ մետր գազի սակագինը կլինի 139 դրամ:

Այն, որ էներգակիրների սակագնային տատանումները ուղղակիորեն ազդում են տնտեսության վրա, փաստ է: Այս դեպքում գազի սակագների նվազեցումը կարող է «դոմինոյի դրական էֆեկտ» ունենալ: Առաջին հերթին այն կարող է պատճառ դառնալ էլեկտրաէներգիայի նվազեցման համար, քանի որ այդպիսով նվազելու է ջերմակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

Նվազեցման էֆեկտը կարող է տարածվել արտադրությունում, քանի այդ տեսակ էներգակիրը ներառված է բազմաթիվ արտադրանքների ինքնարժեքի մեջ և կարող է պատճառ դառնալ դրանց նվազեցման համար:

Վերը նշվածը կարող է խթան հանդիսանալ արտահանման համար, քանի որ ավելի էժան ինքնարժեքը կարող է ավելի մրցունակ դարձնել տեղական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում:

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ նվազեցումը կնպաստի բնակչության ֆինանսական բեռի թեթևացմանը: Բացի դրանից՝ ներդրումային դաշտի համար սա շատ լավ նորություն է, քանզի ներդրողի համար հետաքրքիր է այն պետությունը, որտեղ էներգակիրները ստացել են նվազման միտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել