Artsakhpress.am-ը գրում է.

Ինչպես տեղեկանում ենք Pan Armenian Entertainment Awards-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, միջոցառման ժամանակ մրցանակներ են շնորհվելու երաժշտության, կինեմատոգրաֆի, հեռուստատեսության, մեդիայի և նորաձևության ոլորտների զարգացման գործում ավանդ ունեցած՝  Հայաստանն ու սփյուռքը ներկայացնող թեկնածուներին:

Ենթադրվում է, որ այս տարի մրցանակաբաշխությունը դիտելու է մոտ 10 մլն հեռուստադիտող:Աղբյուրը նկատում է, որ PanArmenian Entertainment Awards-ը միակ հայկական մրցանակաբաշխությունն է, որը մեկ հարկի տակ է հավաքում հայկական շոու բիզնեսի՝ Հայաստանն ու սփյուռքը ներկայացնող հայտնիներին, ինչպես նաև ժամանցային ոլորտի ապագա աստղերին:

Ընդգծվում է, որ Pan Armenian Entertainment Awards-2016-ի նպատակն է խրախուսել հին և ժամանակակից մշակույթների ու պատմության պահպանումը՝ սերունդներրի միջև կամուրջներ կառուցելով:

«Pan Armenian Entertainment Awards-ը բացառիկի հարթակ է, որտեղ միավորվում են Հայաստանն ու սփյուռքը»,-մեջբերում է Asbarez-ը PanArmenian TV-ի տնօրեն Դավիթ Սանասարյանի խոսքը՝ հավելելով, որ միջոցառման շրջանակում ելույթ կունենան ջազ, ռոք, փոփ և այլ սիրված ժանրերի լավագույն հայազգի կատարողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել