Քիչ առաջ նայում էի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի նյութերը... ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ... Այնքա՜ն կուզենայի, որ իմ ընկեր ու լավ բարեկամ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն՝ ժողովուրդն այդպե՜ս դիմավորեր և ընդուներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Շատ կուզենայի, որ խորհրդանիշ հանդիսացող երկրի նախագահը նման ընդունելության արժանանար... Ավա՜ղ... Այդպես չէ: Ու մեղավորը բոլոր նրանք են, ովքեր շրջապատել են Նախագահին, ովքեր իրենց որկորները լցնելու, ժողովրդին թալանելու համար՝ դարձել են նախագահի շրջապատը... Ցավալի է... Մեղավոր է նախագահը,. որ իր իշխանությունը պահելու, աստճանաթռիչքներն ապահովելու համար՝ հավատացել է անբարո ու թալանչի մարդկանց, նրանց է ապավինել իր ընթացքը՝ մոռանալով, այ, այս գյումրեցիների նման անկեղծ մարդկանց, ովքեր տեղացող ձյան տակ եկել են ընդդիմության առաջնորդին դիմավորելու: Նրանց չեն բերել զոռով, պալատական կապիկների երգ ու պարով... Ով էլ լինի երկրի նախագահը՝ թող հիշի այս գյումրեշցիներին և հենվի նման մարդկանց վրա... Երկիրը լֆիկները, գալուստսահակյաններն ու բուռնաշները չեն, սաշիկներն ու սեյրան-մանվելները չեն ... ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ԵՆ... Նորին Մեծություն ժողովուրդն է..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել