Արմեն ջան:
Շատ, շատ, շատ ուրախ եմ, որ մտահոգվել ես իմ որպիսությամբ:
Իրոք, վերջերս, մեր գործերը սկսեցին մի առվով չգնալ, չգիտեմ ես եմ մեղավոր, դու ես մեղավոր, թե իրավիճակն է այնպիսին դառել, որ մեր հայացքներն որոշ երևույթներրի վրա սկսել են չհամընկնել :
Երկար ժամանակ եղել ենք միասին, ինձ շատ հաճելի էր տեսնել, որ Հայաստանում , կան նաև այդպիսի երկրին նվիրված երիտասարդներ, որոնց մտահոգում է , թե ինչ է կատարվում Հայաստանում և ուր է գնում մեր ազգը:
Շատ ուրախ եմ, որ իմ , քո ու մնացածների շնորհիվ կարողացանք շարժել տեղից մի սայլ, որն վաղուց ժանգոտած էր թվում : Որ միասին դիմակայեցինք այդ ահավոր տեղեկատվական գրոհին, որ իջավ մեր գլխին, երբ մեզ հաջողվեց դեմ առնել մեր երկրի ու մեր ազգին ուղղաված մի քանի տհաճ մարտահրավերներին:
Եվ ես իրոք, շատ շիտակ սրտով, իմ ամբողջ փորձս ու գիտելիքներս ներդրեցի Հայազնի և կայացման և հետագա զարգացման գործում:
Իմ հայ եղբայր, դու շատ լավ գիտես, որ ժամանակավանից, մենք սկսեցինք չհամաձայնվել որոշ գաղափարների շուրջ, դա էլ է նորմալ: Եվ ես քեզ միշտ սաել եմ, չեմ զլացել կիսվել քո հետ իմ պատկերացումների մասին: 
Կապված վերջին իրադարձույթւոնների հետ, ես երբեք չեմ վիրավորել , որևէ մեկին ով ընտրել է Րաֆֆիին, քանի որ իրենց մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ու ճանաչում եմ շատ վաղուց ու շատ հարցերում եղել ենք կողք կողքի, նույնիսկ այն ժամանակ, երբ դու համոզված եմ, չէիր մտածում քաղաքականության մասին: Դրա համար , խնդրում եմ, մի վերագրի ինձ այն, ինչը ես չեմ արել :
Րաֆֆիի մասին իմ վերաբերմունքի մասին դու շատ լավ գիտես, և ես քո հետ դրա մասին կիսվել եմ շատ ավելի շուտ , քան սկսել են այս ընտրությւոնները և զարմանում եմ թե ինչ է քո մեջ այդպիսի վրդովմունքի ալիք առաջացրել:
ԱՐմեն ջան, ավարտելով այս երկար նամակը, կուզենայի նաև ասել, որ որևէ մեկս իրավունք չունենք չափել ուրիշի ազգայնական լինելու աստիճանը, որոշել ով է ավելի շատ նվիրված ազգին ու հայրենիքին, ու ով է ճիշտ ու ով է սուտ հայրենասեր: Դա ոչ մեկիս սազական չի: Ու , նամանավանդ, միմյանց ուղղություն տալ, ինչպես շարվել կյանքում:
Մեր անձանկաան խոսակցության մեջ, ասել եմ քեզ, որ երբեք չեմ ուրանա այն ամեն ինչից ինչ մեզ միավորել ա երկար ժամանակ, և թույ չեմ տա որևէ բան ասել կամ անել Հայազն շարժումի նկատմամբ, քանզի ինձ էլ եմ համար այդ շարժման մասնիկ:
Դրա համար, քեզ մի իմաստուն խորհուրդ -առաջարկ ունեմ, ապագայում, եթե ինձ հետ որևէ խնդիր կա և հարց կա, կարող եմ հանդիպել, զրուցել, բանավիճել ցանկացած ֆոռմատով:
Հույսով եմ , մենք այլևս այսպիսի ֆոռմատով չենք զրուցելու, որովհետև մի անգամ, մի այլ Արմենին արդեն ասել եմ, հանրային մակարդակով անձնական պարագաների լվացքը իմ սրտով չէ, նամանավանդ, որ դա անում են, ժամանակին իրար հարազատ համարող մարդիկ:
Դու կարող ես դա շարունակել, ես չեմ անելու:
Հարգանքներով
Փիղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել